ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղաքացիական նախաձեռնությունների եւ բնապահպանական կազմակերպությունների` վերջին օրերի ակտիվ գործողությունները Թռչկանի ջրվեժի պահպանման համար եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ, լրացուցիչ խթան հաղորդեցին բնապահպանական խնդիրներով մտահոգ Հայաստանի հասարակությանը` պայքարելու բնությանը հասցվող անդառնալի վնասների դեմ:
Պայքարի ամբողջ ընթացքում Թռչկանի խմբի եւ Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարի ելած կազմակերպությունների եւ անհատների դրսեւորած վճռականությունը ոգեւորություն են առաջացրել հասարակության մեջ, եւ ծառայել են որպես քաղաքացիական անհնազանդության ուսանելի օրինակ այլ բնապահպանական խնդիրների վերհանման համար: Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է բնապահպանական նախաձեռնություններին եւ աջակցություն հայտնում այն կազմակերպություններին, որոնք կոնկրետ գործողություններով պաշտպանում են Հայաստանի բնությունը ոտնձգություններից»:




Լրահոս