Երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր Կոմայգու տարածքում հավաքվող տրանսվիստիտների լուսանկարներ: Այն, որ Հայաստանում սեռական այդ փոքրամասնության ներկայացուցիչները հավաքվում են Զաքյան փողոցի բնակելի շենքերի մերձակայքում եւ գիշերները հաճախ խանգարում են բնակիչների անդորրը, հայտնի էր, սակայն ուշագրավն այն էր, որ հրապարակված լուսանկարներում տրանսվիստիտները հայտնվել եւ «պոզաներ» էին ընդունել հենց Երեւանի քաղաքապետարանի պատերի տակ: Լուսանկարները բուռն քննարկումների առարկա էին դարձել Facebook սոցիալական ցանցում, օգտատերերից ոմանց համար անհասկանալի էր, թե ինչու է ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն սահմանել վերջիններիս նկատմամբ եւ գիշերային ժամերին ոստիկանության առնվազն մեկ մեքենա հերթապահում է Զաքյան-Լուսավորիչ խաչմերուկում: Իսկ թե ինչպես է վերաբերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այն փաստին, որ վերջիններս արդեն հասել են քաղաքապետարանի շենքին, անհայտ է:
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԳԻՇԵՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ