ՀՀԿ աղբյուրները թերթին հայտնել են, որ նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։ Նախատեսվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի պարտության հարցը։ Ամենայն հավանականությամբ դրա պատասխանատվությունը դրվելու է մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա, և որոշվելու է նրա պաշտոնանկության հարցը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում մարզպետների և մյուս պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը որոշվում է ընտրություններ կազմակերպելու հմտությամբ։
Հրապարակ. Պաշտոնանկության հերթը Տավուշի մարզպետինն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ