Պատահար՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին`ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Դեռևս չպարզված հանգամանքներում ԲՄՎ X-5 մակնիշի 15 ԼՕ 687 պետհամարանիշի (վարորդ`) ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը`1989 թվականին ծնված Ա.Բաբայանը և ուղևորներ`1985 թվականին ծնված Էդիկ Մանուկյանը և 1982 թվականին ծնված Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան քաղաքի Արմենիա և Մալաթիա բժշկական կենտրոններ: Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:Վ.Մանուկյանի  առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Է.Մանուկյանինը և Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր:




Լրահոս