ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի՝ կապված Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ և կպահանջի, որ այն մոտ ժամանակներս անցկացվի։ Այս մասին «Ռոսսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիվանագետներն այս հարցը կբարձրացնեն առաջին հերթին [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի նիստում։ Համոզված եմ, որ նրանք կպահանջեն մոտ ապագայում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորեն և համաշխարհային մեծամասնությունից՝ ամենամեծ միջազգային կազմակերպությունից ստանան այս գործողությունների դատապարտում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին:

 




Լրահոս