Քեյթ Միդլթոնը պատմել է՝ երեխաների հետ իր առողջության վերաբերյալ զրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պատմել է, թե ինչպես է երեխաներին հայտնել քաղցկեղի դեմ իր բուժման մասին։ Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում, որը հրապարակել է The Guardian-ը։

Քեյթ Միդլթոնը նշել է, որ իրեն և իր ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին, ժամանակ է պետք երեխաներին պատշաճ կերպով բացատրելու համար, ուստի, հունվարին նա հեռացել է իր պարտականություններից:

«Նրանց ասացի, որ առողջ եմ և ամեն օր ավելի ուժեղանում եմ՝ կենտրոնանալով այն բաների վրա, որոնք ինձ կօգնեն բուժվել հոգով և մարմնով», – բացատրել է արքայադուստրը՝ պատմելով երեխաների հետ իր զրույցի մասին։




Լրահոս