ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայքլ Ջեքսոնի «Լուսնային քայլվածք»-ը 41 «տարեկան» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայքլ Ջեքսոն ֆենոմենը իր բացառիկությամբ և յուրահատկությամբ մեծ հետք է թողել փոփ երաժշտության ոլորտում: Ջեքսոնին հիշում են ո՛չ միայն իր երգերի կամ կերպարի, այլ նաև պարարվեստում ունեցած իր ուրույն տեղի համար:

Հենց Ջեքսոնը աֆրո-ամերիկյան պարերում հանդիպող «լուսաքայլային էֆֆեկտ»-ը այնքան լավ է կատարել, որ այն դարձել է իր այցեքսարտը:

Ջեքսոնն այդ շարժումն առաջին անգամ ցույց է տվել 1983 թվականի հենց այս օրը և այն դարձել է «Billie Jean» երգի անբաժան մասը: Հայտնի է, որ ելույթի ընթացքում Ջեքսոնը կրել է սև տաբատ, արծաթագույն փայլուն վերնաշապիկ, սև բարակ ժակետ և «Swarovski» բյուրեղներով սև ձեռնոց՝ ձախ ձեռքին:

Այսօր էլ՝ Ջեքսոնի մահից տարիներ անց, «Լուսնային քայլվածք»-ը հիշեցնում է երգչին և նրա երգարվեստը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս