Զատկի տոնին ընդառաջ հավկիթներ ներկելը, նապաստակներով և ճուտիկներով տունը զարդարելը թվում է թե պարզ սովորություններ են, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր ծագման պատմությունն ունի:
Սուրբ Հարության տոնը, որը համընկնում է գարնան սկզբի հետ, նոր կյանքի սկզբի խորհուրդ ունի և նման խորհուրդ ունի նաև հավկիթը, որտեղից էլ հենց սկսվում է նոր կյանքը: Ինչ վերաբերում է ճուտիկներին կամ նապաստակներին, ապա կապակցվել են Զատկի տոնի հետ, քանի որ հեթանոսական շրջանում դրանք պտղաբերության և նոր կյանքի նշաններն են եղել: Վաղ քրիստոնյաները փոխ են առել նոր կյանքի իմաստը, որովհետև այն օգնել է իրենց` հիշել Հարության և Հիսուսի միջոցով նոր կյանք ունենալու մասին:
Այսօր խոսելու ենք Սուրբ Հարության տոնի վերաբերյալ մի քանի հարցադրումների շուրջ.
• Այդ տարի ընտանիքում մարդ է մահացել. հավկիթ ներկել, թե՞ ոչ – Եթե սովորույթի համաձայն հավկիթ չեք ներկում Զատկին, ապա իմացեք՝ որևէ եկեղեցական կամ հոգևոր կանոն չկա և ինքներդ եք որոշելու՝ ցանկանում եք հավկիթ ներկել, թե ոչ:
• Ո՞վ է հաղթում հավկթախաղի ժամանակ – Քանի որ հավկիթը խորհրդանշում է Քրիստոսի գերեզմանը, որը բացվում է և Քրիստոսը դուրս է գալիս այնտեղից՝ հետևաբար խաղում հաղթում է նա, ում հավկիթը կոտրվում է:
• Ի՞նչ խորհուրդ ունի հավկիթի կարմիր գույնը և ինչու՞ են հնում միայն կարմիր ներկել – հավկիթի կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Հուրի Բաղդասարյան