Կաթողիկոսի մասնակցությամբ Զատկի պատարագ կմատուցվի Երևանի սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում․ հրապարակվել է ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։

ԾԱՂԿԱԶԱՐԴ (Մարտի 24)

․ Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:

․ Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

․ Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

․ Մանուկների օրհնության կարգ Մայր Տաճարի բակում ժամը 13։30-ին։

․ Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 26)

․ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (մարտի 28)

․ Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

․ Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

․ Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

․ Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (մարտի 29)

․ Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

․ Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (մարտի 30)

․ Առավոտյան ժամերգություն Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

․ Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս․ Գայանե վանքում, ժամը 17։30-ին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (մարտի 31)

․ Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:




Լրահոս