![](https://armlur.am/wp-content/uploads/2024/03/0330241f773fb860f349dda900676413ea2dbf.png)
Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության Պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում:
Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: