Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը, որում ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել»։

«Կարևոր է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի շատ թափանցիկություն և կառուցել վստահություն:

Առաքելությունը նախկինի պես բաց է Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,- գրել է Տոյվո Կլաարը՝ կիսվելով առաքելության գրառմամբ:




Լրահոս