Մանկական տիկնիկային հեռուստատեսային «Թելեթաբիզ» («հեռուստացմփորիկները») ծրագիրը 1990-ականներին երեխաների ամենասիրելի հեռուստանախագծերից մեկն էր ողջ աշխարհում:
BBC լրատվական ծառայության հայտնի նախագծի հերոսները բոլոր մանուկների օրվա անբաժան մասն էին: Ծրագիրը թարգմանաբար ցուցադրվում էր բազմաթիվ երկրներում: 1997-ից 2001 թվականների ընթացքում ցուցադրվել է ընդհանուր առմամբ 365 սերիա:
Հեռուստացմփորիկները 4 հերոսներ էին, որոնց հիմնական զբաղմունքը խաղալը, պարելը և ուտելն էր:
Հայտնի Թինքի Ուինքին, Դիփսին, Լալան և Պոն որքան սիրվել, այդքան էլ քննադատվել են:
Նախագիծը բազմաթիվ քննադատությունների է արժանացել. հատկապես նշվել է, որ նախագիծը արդյունք է թմրանյութի օգտագործման և հեղինակները նման միջոցների ազդեցությամբ են այն ստեղծել: Հակառակ նման քննադատություններին՝ 2014 թվականին հեռուստանախագիծը կրկին կյանքի է կոչվում:
Այն ցուցադրելու իրավունք է ձեռք բերում Հյուսիսային Կորեան:
Այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր կադրեր հեռուստատեսային նախագծի նկարահանման հրապարակից.
Հուրի Բաղդասարյան