Էրդողանի կուսակցությունը անտրամաբանական է համարել արտահերթ նախագահական ընտրությունների կոչերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների կոչերը տրամաբանություն չունեն, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավասու է ղեկավարել երկիրը ևս չորս տարի, ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ​​կուսակցությունը (CHP) վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցում է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը։

Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են իրենց պաշտոնները։ Փորձագետները որպես իշխող թիմի ձախողման պատճառ նշել են երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը, նրանց կանխատեսումների համաձայն՝ ընդդիմությունը հաջողության ֆոնին կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ։

Թուրքիայի նախագահի վարչակազմը նախկինում մերժել էր արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը, ընդ որում, ակնկալվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական ժամկետը կտևի մինչև 2028 թվականը:




Լրահոս