Առավոտյան նախաճաշելը շատ կարևոր է օրգանիզմի համար, թե՛ առողջության, թե՛ էներգիայի պահպանման առումով։ Ոմանք նախապատվությունը տալիս են առատ նախաճաշին, իսկ ոմանք պարզապես մի բաժակ հյութին, թեյին կամ սուրճին։
Այսօր ArmLur.am-ը Ձեզ առաջարկում է նախաճաշի համար թեթև, բայց շատ հագեցնող տարբերակ․ բանանով միլքշեյք։
Պատրաստելու համար հարիչի մեջ լցրեք մեկ բաժակ կաթ, ավելացրեք մեկ բանան և մեկ հում հավկիթ, մի լավ հարեք և այն պատրաստ է։
Բարի ախորժակ
Հ. Բ.