Հանուն Ղրիմի ՝ պատրաստ են պատերազմել թուրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտասահմանցի 5 հազար կամավոր հայտարարել է Ղրիմի պաշտպանության գործում Ուկրաինային օգնելու պատրաստակամության մասին. հաղորդվել է ТСН-ի ռեպորտաժում:

Նրանց թվում են թե՛ նախկինում պրոֆեսիոնալ զինվորականներ, թե՛ սովորական քաղաքացիներ Թուրքիայից, Գերմանիայից, Ադրբեջանից և Վրաստանից. պատմել է Ուկրաինայի թուրք-կարափափախների նախագահը:

Նրա խոսքով ՝  կամավորները պատրաստ են գործել անկախ իրենց երկրների պաշտոնական հրահանգներից: Նրանք պատրաստ են մասնակցել նաև Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմին, որպեսզի վերջինս չխեղաթյուրի իրականությունը նորություններում և ինտերնետում:

Այսպիսով ՝  փորձելու են պաշտպանել թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող Ղրիմի թաթարներին և այլ թուրքերի:




Լրահոս