ՖՈՏՈ․ Աշխատանքային հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), գործկոմի անդամ Արմիկ Եբրահիմյանը (ԱՄՆ) և պատվավոր անդամ Ալֆրեդ Հավանը (Իրան) հանդիպեցին Նյու-Յորքի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում Ալբերտ Բոյաջյանը Արմի Նազարյանին հանձնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի որոշմամբ լիազոր ներկայացուցչի վկայականը։ Արմի Նազարյանը նշանակվեց Նյու-Յուրքի մասնաճյուղի պատասխանատու։ Նա վստահեցրեց, որ այսուհետ Համահայկական խաղերին Նյու-Յորքի բազմահազարանոց համայքը կներկայանա պատշաճ թիմով։

Հանդիպումների շարքը շարունակվեց Լաս-Վեգասում։ Տարբեր հաշվարկներով այստեղ արդեն ապրում են 25-27 հազար հայեր։

Հանդիպումը բազմամարդ էր, երկար ու շատ կարևոր։ Առաջին անգամ այս քաղաքում ձևավորվեց քաղաքային խորհուրդ։

Լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Հայկ Սահակյանը, որին Ալբերտ Բոյաջյանը հանձնեց վկայականը։ Կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկաներին լիարժեք ներկայացրեց Համահայկական խաղերի պատմությունը, անցած ուղին և առաջիկա անելիքները։
Շատ ոգևորիչ էր Համահայկական խաղերի վիլիջի ստեղծման գաղափարը։ Պարոն Բոյաջյանը խոսելով թեմայի մասին ասաց, որ Գլենդելում քննարկման ժամանակ ինքը հայտարարեց, որ վիլիջի կառուցման համար առաջին մեկ միլիոն ԱՄՆ դոլարը ինքը կհատկացնի և կօժանդակի մյուս քաղաքներում գտնելու այլ բարերարների ևս։ Եˊվ Լաս-Վեգասի, և ˊ Գլենդելի հանդիպման մասնակիցները երաշխավորեցին, որ ամեն ինչ կանեն վիլիջի կառուցման համար նախատեսված տելեմարաթոնը պատշաճ կազմակերպելու համար։

Այցի վերջին օրը Իշխան Զաքարյանը, Ալբերտ Բոյաջյանը և Արմիկ Եբրահիմյանը հանդիպեցին Հոմենթմենի կենտրոնական վարչության անդամ Մհեր Դավթյանի հետ։ Թեման նույն էր՝ համահայկական խաղերը ։
Մհեր Դավթյանը, խոսելով հատկապես նախորդ տարվա տպավորիչ խաղերի մասին, շեշտեց, որ Հոմենթմենի բոլոր կառույցները մշտապես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողքին են և այդպես է լինելու այսուհետ։

‹Միասնություն սպորտով›› կարգախոսը չափազանց կարևոր է Սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը կողք-կողքի պահելու հայապահպան գործում ։
Առաջիկա օրերին փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը և գործկոմի անդամ Արմիկ Եբրահիմյանը լիազոր ներկայացուցիչների վկայականներ կհանձնեն Գլենդելի, Գլենդել–Մոնթրոզի, Բևեռլի Հիլզի, Բըրբանքի, Փասադենայի, Մալիբուի, Հոլիվուդի, Լոս-Անջելեսի և մյուս քաղաքների ներկայացուցիչներին։




Լրահոս