ՀՀ բանկերում հունվար ամսին գրանցվել է 9 մլն հաշիվ և 4 մլն հաճախորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ բանկային համակարգում հաճախորդների և նրանց հաշիվների քանակը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 4 մլն 659 հազար 418 հաճախորդ, իսկ 2024 թվականի հունվարին՝ 4 մլն 647 հազար 114 հախախորդ։
Նկատենք, որ մեկ ամսվա տարբերությամբ բանկերի հաճախորդների թիվը նվազել է 13 հազարով։
Այդ թվում 2024 թվականի հունվարին բանկային համակարգում հաճախորդների 196 681-ը  իրավաբանական անձինք են, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 4 450 433 անձ։
ՀՀ բանկային համակարգում առկա հաշիվների թիվը կազմել է 9 488 243 հատ։

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2024թ փետրվարի վերջին կազմել է 2 563 807 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել` 10 379 մլն դրամով կամ 0.4%-ով, իսկ 2023 թվականին համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 379 175 մլն դրամով կամ 17.4%-ով:




Լրահոս