ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների զվարճանքն ապահովող աշխարհի գլխավոր ընկերություններից մեկը` Walt Disney Co.-ը, անցած ֆինանսական տարում թեմատիկ այգիների եւ հեռուստաալիքների շնորհիվ գրանցել է ռեկորդային շահույթ: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը: Հոկտեմբերի 1-ին ավարտվող ֆինանսական տարվա հաշվարկների արդյունքում պարզվել է, որ շահույթը աճել է 21 տոկոսով` հասնելով 4,8 միլիարդ դոլարի, իսկ եկամուտը բարձրացել է 7 տոկոսով` 40,89 միլիարդ դոլար: Ընկերության հիմնական շահույթի աղբյուրներն են եղել թեմատիկ զբոսայգիները` ներառյալ Disneyland-ները եւ Disney Channel հեռուստաընկերությունները:




Լրահոս