Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։
ArmLur.am-ի հետ զրույցում Մհեր Սահակյանը հայտնեց, որ շատ վախեցած էր Սամվելը, մարմնի վրա հարվածների հետքեր էին։
«Մեզ պատմեց, որ քննչականից դուրս են եկել, գնացել են ամայի վայր, որ իրեն ուղեկցող երկու ոստիկանները իրենց կարիքները հոգան ու երբ ուղեկցողները դուրս են եկել, մեքենայից, մոտեցել են 4 անձիք, ծեծել են Սամվել Վարդանյանին, սպառնացել ու հաթաթաներ տվել»։
Այս տեղեկությունը նաև հաստատեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
ArmLur.am-ը դիմեց ՆԳՆ՝ պարզաբանում պահանջելու համար՝ նշելով, թե ինչպես է ոստիկանության հոգածության տակ գտնվող անձը ոստիկանության ներկայությամբ հարցաքննվում, դաժան ծեծի ենթարկում, և արդյոք ոստիկանները կատարվածի մասին հաղորդում են ներկայացրել, թե ոչ։
Ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտեցին, որ ՆԳ նախարարությունը կատարվածի մասին ուսումնասիրում է հրապարակումները։