ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը Իսրայելի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը երեկ զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նա կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա», – ասել է Դյուժարիկը: