Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է հերթական խորհրդարանական ընտրություննեի հետ արտահերթ նախագահական ընտրությունների համատեղման հնարավորությունը: «Ես գտնում եմ, որ դա անհեթեթ վարկած է»,- հայտնել է նա լրագրողներին Հայաստանի Ազգային Ժողովում: Վարչապետը հաղորդել է նաև, որ այս տարի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համագումար չի լինի: Ընդ որում, նա հավելել է, որ ՀՀԿ-ն ծրագրում է այլ կուսակցական միջոցառումներ անցկացնել մինչև տարեվերջ:
Անհեթեթ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ