Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը այսօր տոնում է իր 65-ամյակը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արդանը ծնվել է 1949թ մարտի 22-ին սպայի ընտանիքում: 20 տարեկանում սկսել է իր դերասանական գործունեությունը թատրոնում, սակայն բեմում ճանաչման չի արժանացել: 1975-ին ծնվել է նրա առաջին դուստրը, իսկ 1997-ին ծանոթացել է ֆրանսիացի մեծ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոի հետ և նրա ընկերուհին դարձել:
Ժերար Դեպարդիեի հետ Արդանը նկարահանվել է Տրյուֆոի «Հարևանուհին» ֆիլմում (1981թ), որի համար արժանացել է հեղինակավոր «ՍԵզար» մրցանակի: 1983-ին Ֆանին երկրորդ դուստրն է ունեցել Տրյուֆոյից, իսկ երրորդի հայրը, ըստ ԶԼՄ-ների, ռեժիսոր Ֆաբիո Կոնվերսին է: Ունենալով երեք դուստր տարբեր հայրերից, Արդանը երբեք ամուսնացած չի եղել:
Նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, խաղացել թատրոնում, և նույնիսկ երկու ֆիլմ նկարահանել որպես ռեժիսոր: 2003 թ.-ին Մոսկվա կինոփառատոնում դերասանուհին Ստանիսլավսկու մրցանակ է ստացել Ֆրանկո Ձեֆերելիի «Հավերժ Կալաս» ֆիլմում հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասի դերը կատարելու համար: