«Հըզբալլահ»-ը հարվածներ է հասցրել իսրայելցիների դիրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի շիական «Հըզբալլահ» շարժումը հրետանային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի տարածքում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր հաստատակամ պաղեստինցի ժողովրդին՝ սահմանին իսրայելական թշնամու ուժերի տեղաշարժի մանրազնին հետախուզումից և հետևելուց հետո իսլամական դիմադրությունը ճշգրիտ հրետանային հարվածներ հասցրեց Ալ-Մալիքիայի (լքված պաղեստինյան գյուղ) ռազմական դիրքերին»,- ասված է հայտարարությունում:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբալլահ» շարժման մարտիկները ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ թաղամասերում։ Լիբանանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչների մասին, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում։




Լրահոս