Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր, տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 28-ին։ Սա նաև աշխատավայրում զոհված կամ վնասվածքներ ստացած աշխատողների հիշատակի միջազգային օրն է։
Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը սկսվել է 1989 թվականից, երբ արհմիություններն ու աշխատողները «զոհված աշխատողների հիշատակի օր» են անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ ի հիշատակ նրանց, ովքեր տուժել կամ զոհվել են աշխատավայրում։ Տասը տարի անց մոլորակի ավելի քան 100 երկրում անցկացվել են ակցիաներ և միջոցառումներ, որոնք ուղղված են մարդկանց և պաշտոնյաների ուշադրությունը աշխատանքի պաշտպանության հետ կապված տարբեր խնդիրների վրա հրավիրելուն[2]։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, պաշտոնապես սահմանելով այդ օրը, նպատակ ուներ ուշադրություն հրավիրել խնդրի մասշտաբների վրա։ Կազմակերպության տվյալներով՝ աշխատավայրում օրական 5-6 հազար մարդ է մահանում, ընդ որում՝ ամեն տարի այդ թիվն ավելանում է մոտավորապես 10%-ով։ Հաճախ են հանդիպում նաև այն դեպքերը, երբ այդ զոհերը կապված են գործատուի՝ անվտանգության տեխնիկայի մասնակի կամ ամբողջական անտեսման հաշվին արտադրության ծախսերը խնայելու ցանկության հետ։
ԱՄԿ-ն երբեք չի ընդունել գործատուի համար հարմար այն պնդումը, որ արտադրության և մասնագիտական հիվանդությունների դժբախտ պատահարները «աշխատանքի անբաժանելի մասն են»։