Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական Սալիոնիկ քաղաքում կազմակերպված «Beyond 2024» ցուցահանդեսի շրջանակներում խոսել է թուրքական ռազմարդյունաբերության մասին, հայտնում է Ermenihaber-ը։
Նա, ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ռազարդյունաբերության ձեռբերումների վրա, ընդգծել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) զսպելու համար հակաօդային և հակադրոնային պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Օրինակ՝ նայեք մեր հարևան Թուրքիայի նավաշինության, դրոնային ծրագրին: Մենք պետք է նրանց խելքին մոտ պատասխան տանք: Ես չեմ ասում, որ պետք է մտնել մրցակցության մեջ՝ տեսնելու, թե ով է առաջինը լինելու: Մենք ցանկանում ենք պաշտպանել ինքներս մեզ և միաժամանակ, ունենալ զսպելու կարողություն»,-ասել է հույն նախարարը:
Ըստ Դենդիասի՝ այժմ Հունաստանի զինված ուժերում վերոնշյալը ենթադրող ծրագիր է իրականացվում ու դրա կյանքի կոչման համար հատկացվել է 2 մլրդ դոլար: Նա նաև հավելել է, որ այն Հունաստանի բանակում մինչ օրս իրականացված ամենամեծ ռեֆորմն է: