Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերում սկսվել են հերթական ուսումնամարզական հավաքները, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Հավաքի շրջանակներում կկատարվեն տարաբնույթ առաջադրանքներ՝ զինծառայության համար պատասխանատու անձանց մարտական ​​պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների բարձրացման նպատակով։

Ժամկետային զինծառայողների հետ ուսումնամարզական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական ​​հմտությունների, ռազմական որակավորումների և փորձի կատարելագործումն է, ինչպես նաև ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների յուրացումը։




Լրահոս