Արդեն անհերքելի փաստ է, որ ՀՀ-ում գործում է երկու օրենսդրություն` ՔՊ-ականների և մնացած քաղաքացիների։
Առաջինները գրեթե ոչ մի նմանատիպ արարքի համար չեն կրում ոչ մի պատասխանատվություն ի տարբերություն ընդդիմադիր հայացքների անձանց։
Օրինակ, մեզ հայտնի է, որ պաշտոնյան իր վարքագծով պետք է օրինակ ծառայի այլոց համար, սակայն օրերս Կենտրոնի թաղապետ նշանակված Երևանի քաղաքապետի խորհրդական Պետրոս Պետոյանի ղեկավարարած ՍՊԸ-ն ինչպես երևում է չի փայլում պարտաճանաչությամբ։
Նրան ծանուցում-խնդրագրեր են ուղարկում և ՊԵԿ-ը` կուտակած պարտավորությունների մասով, և Վիճակագրական կոմիտեն` չներկայացրած հաշվետվությունների մասով, բայց ինչպես տեսնում ենք, Պետրոս Պետոյանի պաշտոնը ավելի ու ավելի է բարձրանում։
Փաստացի ԽԾԲ-ն դարձել է իշխանությունների խորհրդանիշը և ապրելակերպը։