Միրալեմ Պյանիչն ավարտել է միջազգային կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին.

«Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում անցկացրած 16 տարիներից հետո եկել է ժամանակը ասելու, որ ամեն ինչ ավարտված է։ Սա, անկասկած, ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես ստիպված եմ եղել կայացնել, բայց ես մեծ հպարտությամբ և անկեղծ գոհունակությամբ եմ ասում՝ բավական է:

Ես անցկացրել եմ 115 հանդիպում, այնքան ուրախություն եմ ապրել, հասել եմ աշխարհի առաջնություն. այս ամենը երազանք էր, որ ունեցել եմ մանկուց և որը իրականություն դարձավ:

Ես միշտ սիրով և հպարտությամբ եմ կրել իմ երկրի մարզաշապիկը, խաղացել եմ իմ ժողովրդի, մեր հավատարիմ երկրպագուների համար ամբողջ աշխարհում»,- գրել է Պյանիչը սոցցանցերում։




Լրահոս