ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Չախոյանին ձերբակալել էին ադրբեջանական շահեր սպասարկող կուսակցության համագումարը խափանելու համար. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ շարունակ Թուրքիայի շահերը պաշտպանող և թուրքական քարոզչություն իրականացնող փաշինյանական Նատալի Ալեքսանյանն իր գործընկեր Ռոման Նազարյանի հետ երեկ փորձել են հիմնադրել «թուրքամետ» կուսակցություն Հայաստանում:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։

Հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը կուսակցության համագումարի ժամանակ փորձել է իրազեկման ակցիա իրականացնել, ինչի արդյունքում վեճ է սկսվել կուսակցության համագումարի մասնակիցների եւ բլոգերի միջև և նրան տարել էին ոստիկանություն:




Լրահոս