«Վայր եմ դրել խմբակցության ղեկավարի լիազորություններս»․ Փարաքար համայնքի ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանը սոցցանցի իկր էջում գրում է․

«Հարգելի բարեկամներ,
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում եմ, որ դեռևս մեկ շաբաթ առաջ վայր եմ դրել համայնքի ավագանու  «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս, միաժամանակ, դադարեցնելով խմաբակցությանն իմ անդամակցությունը։

Ավագանու իմ գործունեությունը շարունակում եմ խմբակցությունից դուրս՝ գործելով անհատական պատասխանատվության տիրույթում, ավելի անկաշկանդ և ակտիվ՝ հանուն համայնքի զարգացման։ Որակական փոփոխությունների հասնելու ջանքերը հաջողություն չեն արձանագրել, ուստի խմբակցությունից դուրս ավագանու կարգավիճակով տեսնում եմ փոփոխությունների հասնելու հնարավորություններ։

Թե ավագանին, թե համայնքապետարանն էապես պետք է բարելավեն իրենց աշխատանքի որակը, ինչը հնարավոր է միայն բոլոր ավագանիների, աշխատակազմի ներդաշնակ ու ներգրավված աշխատանքով, համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ»։

 




Լրահոս