![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/5-25.jpg)
Կիլիան Մբապեն կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում «Լիոնի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար, որը տեղի կունենա մայիսի 25-ին, հայտնում է L’Équipe-ը։
25-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում բաց էր թողել Լիգա 1-ի վերջին երկու հանդիպումները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան գրանդից:
Ֆրանսիացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: