Կայացել ԱԱԾ պահեստազորի սպաների միության ակտիվի հավաքը։ Հայտնում են միությունից:
Արձանագրվել է՝
1․ իշխանությունից պահանջում ենք ժողովրդին պարզ, մատչելի, հիմնավորված, ազնվորեն ներկայացնել, թե խաղաղության դիմաց կոնկրետ ու առարկայական ինչ են մեզանից պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ ենք պատրաստվում զիջել։ Այլկերպ՝ ո՞րն է խաղաղության գինը, փաստացի կապիտուլյացիան չփորձել քողարկել փոխզիջմամբ,
2․ քաղաքական դաշտի իրական ընդդիմադիր ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարաձայնությունները, հանուն հայրենիքի միավորվել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման շուրջ, բոլոր հնարավոր միջոցներով միակամ օգնել նրան կյանքի կոչելու հռչակված նպատակները,
3․ԱԱԾ պահեստազորում գտնվող մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել ակտիվություն, չքաշվել մի կողմ, չառաջնորդվել նեղ, անձնական շահերով։ Դա հարիր չէ մեզ, երբ հատկապես վտանգված է երկրի անվտանգությունը։ Ձեր խորհուրդներով, օբյեկտիվ խոսքով և դիրքորոշմամբ նպաստեք իրավիճակի հանգուցալուծմանը։ Հայաստանն ունի ձեր աջակցության կարիքը, որը, վստահ ենք, չի մոռացվելու,
4․ԱԱԾ գործող աշխատակիցներին ու հատկապես ղեկավար կազմին կոչ ենք անում՝
-Հայաստանի քաղաքական ղեկավարությանը հստակ ներկայացնել անվտանգային, տնտեսական և քաղաքական այն բացասական հետևանքները, որոնք առնվազն հինգ տարվա հեռանկարում սպասվում են մեզ փաստացի այս կապիտուլյացիայի արդյունքում,
-ձեռնպահ մնալ ժողովրդական շարժման դեմ բռնաճնշումներից, հետապնդումներից և այլ անօրինականություններից, հիշել, որ յուրաքանչյուր պաշտոնյա անհատապես պատասխանատու է իր կողմից կայացված որոշման, գործողության, ստորագրված փաստաթղթի համար։ Ոչինչ հավերժ չէ,
5․ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում, համաժողովրդական շարժման հետ։