ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թովմաս Առաքելյանի և ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի միջև տեղի ունեցած զրույցին։
«Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար` Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես` լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:
Այսպես է լինում, երբ խուլիգանները զբաղեցնում են պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոններ», – գրել է Թաթոյանը։