Նոյեմբերի 17-ին ՀՀԿ-ի օրինակով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԲՀԿ-ն եւս հոբելյանական միջոցառում կանցկացնի իր երիտասարդների համար: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են բոլոր կուսակցությունների երիտասարդական թեւերին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ԻՆ, ՀՅԴ-ին եւ այլն: Հիշեցնենք, որ այդ օրը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից կրթաթոշակներ կհատկացվեն ՀՀ բուհերի մի քանի հարյուր անապահով ուսանողների, որոնց ցուցակը ԲՀԿ-ն շատ մեծ դժվարությամբ ձեռք բերեց:
ՄԻ ՀԱՄԵՐԳ ԷԼ ԲՀԿ-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ