ՀՈՒՇԱՐԱՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԿԸՀ նոյեմբերի 3-ի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի լիազորությունների դադարեցնելուց հետո պատգամավոր դարձավ կուսակցության ԲՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը` Մուշեղ Թուրինջի Պետոյանը: Վերջինս, որ չգիտես ինչու, որոշել է խոսել մեկ ամիս կամ 31 օր հետո, ունի երիտասարդական խորհրդարանի մի գործավար պատգամավոր` Նարեկ Վանեսյանը, որը, դատելով իր պահվածքից, երեկ իրեն ԱԺ-ում պատգամավոր էր զգում: Այսպես, այս օգնականն իր վրա է վերցրել իր անմիջական ղեկավարին` Պետոյանին մոտեցած «Ժողովուրդ»-ի լրագրողին «ցրելու» գործառույթը, քանի որ ամեն անգամ միջամտում էր խոսակցությանը «մենք զբաղված ենք, մենք միասին աշխատում ենք» նախադասություններով: Մինչեւ որ օգնական-պատգամավորին խորհուրդ տվեցինք ԱԺ-ում աշխատանքային կարիերան չսկսել նման ագրեսիվ նոտաներով: Հուսանք, որ պատգամավոր Մուշեղ Թուրինջին երկար ժամանակ չի պահանջի` հասկանալու, թե ինչ պետք է անի խորհրդարանում:




Լրահոս