Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Ղազախստանի թիմի հետ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով` 1-0։
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ ղազախական «Աստանայի» պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը։ Տիկնիզյանը փորձում էր փոխանցում կատարել «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանին։
Հիմա ընդմիջում է։