ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչո՞ւ պետավտոտեսուչն ակնհայտ խախտման համար կարող է տեղում տուգանել, իսկ Լեզվի պետական տեսչությունը` ոչ»:

Սերգո Երիցյան «tert.am»

Իսկապես, ինչո՞ւ պետք է «գայիշնիկը» կարողանա տուգանք գրել կամ դրա սպառնալիքի տակ 5-20 հազար դրամ գանձել ամեն վարորդից, իսկ Սերգո ջանը պետք է դատարանով դա անի` այն էլ կա՛մ կստացվի, կա՛մ ոչ: Դրա համար էլ ՀՀ կրթության նախկին նախարարը, որին տարիներ շարունակ ժամանակավորի կարգավիճակում վերապահված է հայոց լեզվի անաղարտության պահպանումը, որոշել է օրենքի նոր նախագիծ ներկայացնել: Լավ է, որ մի քանի տարի անց Սերգո Երիցյանը հասկացավ, որ պետք է օրենքը փոխել, որպեսզի հնարավոր լինի աշխատել: Իսկ թե երբ կփոխվի օրենքը, հարց է: Հավանաբար էլի մի քանի տարի պետք կլինի:




Լրահոս