ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում են փնտրում իրավապահները «Գինու փառատոն»-ին 19-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով․ հայտնի է ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները դեռ փնտրում են Սարյան փողոցում  «Գինու փառատոն»-ին 19-ամյա տղային սպանած անձին:

ArmLur.am-ը ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնի է, թե ով է նրան զրկել կյանքից։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները փնտրում են Գորիս քաղաքի բնակիչ 24-ամյա Արթուր Մկրտչյանին, որը կասկածվում է «Գինու փառատոն»-ին 19-ամյա երիտասարդին կյանքից զրկելու մեջ։

Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է «Գինու փառատոնը», դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ մահացածը 2005 թվականին Աշոտ Քոչարյանն է։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ փառատոնի մասնակիցներից մեկը հայհոյել է ու իրավիճակը լարվել է ու հայհոյանքի պատճառով սկսվել է վիճաբանություն եւ 19-ամյա երիտարասդին դանակահարել են։ Այս պահին իրավապահները փորձում են գտնել ենթադրյալ սպանությունը կատարողին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս