Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։