ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է թարմ տվյալներ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։
«22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,- հայտնում են ԱՆ-ից։