Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Day to Combat Desertification and Drought, իսպ.՝ Día Mundial de Lucha contra la Desertificación y la Sequía, ֆր.՝ Journée mondiale de la lutte contre la désertification et la sécheresse, չինարեն՝ 防治荒漠化和干旱世界日, արաբ․՝ اليوم العالمي لمكافحة التصحر والجفاف‎‎), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 17-ին՝ սկսած 1995 թվականից։

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 49-րդ նստաշրջանի ժամանակ (Բանաձև № № A/RES/49/115, 1995 թվականի հունվարի 30)։ Օրն ընտրվել է՝ ի նշան անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման տարեդարձի։

Նկարագրություն

2006 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այս համաշխարհային օրվան նվիրված ուղերձում նշել է․

Անապատացումը հողերի կենսաբանական արտադրողականության կորուստ է չոր, կիսաանապատային և չոր կիսաանապատային շրջաններում։ Այն մարդկության առջև ծառացած ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ Սա գլոբալ խնդիր է, որն ազդում է աշխարհի բնակչության մեկ հինգերորդ մասի վրա ավելի քան 100 երկրում։
Նա զգուշացրել է, որ անապատացումը սպառնում է 60 միլիոն մարդու միգրացիային Աֆրիկայի անապատացած շրջաններից դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։

2007 թվականի Համաշխարհային օրվա՝ «Անապատների գեղեցկությունը անապատացման խնդիր է» թեմայով ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել անապատները որպես կարևոր էկոհամակարգեր, որպես հնագույն քաղաքակրթությունների միջավայր։

2006-ը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անապատների և անապատացման միջազգային տարի (Բանաձև 58/211, 2003 թվականի դեկտեմբերի 23)։

2010 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է ՄԱԿ-ի տասնամյակ՝ նվիրված անապատներին և անապատացման դեմ պայքարին։ Դրա նպատակն է աջակցել երաշտային հողերի պահպանության միջոցառումների անցկացմանը (Բանաձև 62/195, 2007 թվական)։

Վիճակագրություն

Անապատացումը սպառնում է ավելի քան 1 միլիարդ մարդու առողջությանն ու գոյության միջոցների աղբյուրներին։

2005 թվականի տվյալներով՝ ամեն տարի անապատացման և երաշտի պատճառով կորցնում են ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գյուղատնտեսական արտադրանք։




Լրահոս