Արամ Առաջինն Իրանի դեսպանի հետ քննարկել է արցախահայության հետ վերադարձի իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին և դեսպանատան քաղաքական պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը և այս շրջանակում փոխանակվել են կարծիքներ։

Նորին Սրբությունն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային հովանավորությամբ և հիշեցրել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը։ Այս հարցով նա խնդրել է Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը ու բարի դրացիությունը:




Լրահոս