Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հունիսի 20-ին կմեկնի Վիլնյուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:




Լրահոս