Մոսկվայում շարունակում է մելեգնել «Էդգար» կոչվող հզոր փոթորիկը, որի մասին նախօրեին զգուշացրել էին օդերևութաբանները։ Առաջին հարվածը հասել է Մոժայսկին, Կալուգային և Տվերին: Լոբնյայում և Լոսինո-Պետրովսկիում տորնադոյի հավանականություն կա։
Հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի փողոցները, քամին քշել է մարդկանց, տապալել ծառեր, պոկել շենքերի տանիքները։ Ցարիցինոյի այգում մի կնոջ լճակն է ընկել:
Զոհերի թիվը հասել է 2-ի, 18 մարդ հոսպիտալացվել է:
«Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Հոսպիտալացվածների թվում է 4 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է մայրաքաղաքի Առողջապահության վարչության հաղորդագրության մեջ: