Արտախորհրդարանական ուժերն առաջարկում են Հայաստանում՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել. ԱԺ լսումներ կլինեն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ են անցկացվելու:

Ինչպես հայտնի է, 4 արտախորհրդարանական ուժեր՝ Տիգրան Խզմալյանի` «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը, Արամ Սարգսյանի՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ Լևոն Շիրինյանի՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ձեւավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ» եւ պաշտոնապես առաջարկել իշխանություններին հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արտախորհրդարանական ուժերը ժամկետ են դրել՝ գործընթացը սկսել 3-4 ամսվա ընթացքում:

Այս առնչությամբ այսօր խորհրդարանական լսումներ են լինելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս