Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի և Մոլդովայի համար բանակցային շրջանակներին՝ հայտնել է ԵՄ-ում Բելգիայի նախագահությունը:
Հաստատվել է, որ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ միջկառավարական համաժողովը տեղի կունենա հունիսի 25-ին։
Բրյուսելում նախատեսում են Ուկրաինայի հետ պաշտոնական բանակցությունները սկսել այս ամիս՝ նախքան Հունգարիան կստանձնի ԵՄ-ում նախագահությունը: