Կանադայի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զերծ մնալ Լիբանան մեկնելուց և որքան հնարավոր է շուտ հեռանալ մերձավորարևելյան այս երկրից։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարության մեջ։
«Անվտանգային իրավիճակը Լիբանանում գնալով ավելի անկայուն և անկանխատեսելի է դառնում «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության սրման պատճառով և կարող է վատթարանալ ցանկացած պահի»,- ասել է նախարարը՝ հավելելեվ, որ այն կանադացիները, ովքեր արդեն Լիբանանում են, պետք է հեռանան, «քանի դեռ հասանելի են կոմերցիոն թռիչքները»:
Ջոլին զգուշացրել է, որ եթե զինված հակամարտություն սկսվի, կանադացիները կարող են չկարողանալ լքել երկիրը։ Նա խորհուրդ է տվել հյուպատոսական օգնություն խնդրել Լիբանանում Կանադայի դեսպանատնից: