«Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնին ցուցադրվելու է «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը։
Հիշեցնենք, որ Միսաք և Մելինե Մանուշյանները ֆրանսիական դիմադրության կարկառուն գործիչներից էին, որոնց աճյունները ամփոփեցին Փարիզի պանթեոնում։
Նշենք, որ ֆիլմը հեղինակել է Մանուշյանների մեծ զարմուհին՝ Կատյա Կիրակոսյանը։
Ֆիլմը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է Մանուշյանների կյանքը՝ գեղեցիկ սիրո ու նվիրման ողբերգական պատմությունը և նրանց անձնվեր պայքարը։
Աննա Սրապիոնյան