![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/photo_5190807417527589404_y.jpg)
Բագրատ Սրբազանի` Սյունիք եռօրյա այցն այսօր ավարտվում է:
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կվերսկսի հանդիպումները եւ քննարկումները՝ արդեն Երեւանում:
Այսպիսով, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին քննարկում տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ «Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում » եւ «Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները» թեմաներով:
Քրիստինա Մուշեղյան