Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

Սպասվում է, որ երկրի ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ի առավոտյան՝ բոլոր ձայները հաշվելուց հետո։

Նախագահի պաշտոնի համար կպայքարեն առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Պեզեշքիանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։

Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Պեզեշքիանը և Ջալիլին ստացել են ձայների համապատասխանաբար 44 և 40 տոկոսը։




Լրահոս